ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Սայաթ Նովայի դավթարը

Սայաթ Նովայի դավթարը
15.06.2025 | 11:54

Քչերը գիտեն, որ Երևանի Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում Սայաթ-Նովայի ինքնագիր երգարանը` մեզ հայտնի շատ գեղեցիկ երգերով, ժողովրդի լեզվով ասած՝ դավթարը, երկար ճանապարհ անցնելուց հետո 7 տարի հանգրվանեց մինչեւ 1921 թվականը Հովհաննես Թումանյանի Թբիլիսիի բնակարանում։

Դավթարը նա ձեռք էր բերել իր սեփական միջոցներով և խնամքով այն պահպանում էր։

Դավթարը բաղկացած է 140 էջից եւ թվահամարակալվել էր հետագայում հենց Թումանյանի ձեռքով։

Դավթարում հայերեն երգերը գրած են վրացական տառերով, թուրքերեն երգերը՝ հայկական տառերով

(114 «թուրքերեն» երգ՝ գրված հայկական տառերով, 46 հայերեն երգ՝ վրացական տառերով և մի քանի վրացերեն երգեր):

Դավթարի հայերեն խաղերը, բացառությամբ մեկի, բոլորն էլ վրացատառ են (այդ մի խաղի տառերի մի մասը հայերեն են, մյուսը` վրացերեն): Դավթարի առաջին ուսումնասիրող Գ. Ախվերդյանի ժամանակ դավթարում եղել է հայերեն 47 խաղ:

Հետագայում դավթարից 4 էջ կորել է (7 խաղ) և այժմ դավթարում կա 40 խաղ:

Բարեբախտաբար Գ. Ախվերդյանը ժամանակին հրատարակել է այդ կորած խաղերի բնագրերը (օր. «Դուն էն գլխեն իմաստուն իս» խաղը):

Դավթարի թվագրված ամենահին խաղը (1742) թուրքերեն «Ծովից հանած թանկ մարգարիտ ու մարջան» խաղն է։

1759 թվականից հետո դավթարում խաղեր չկան:

Սայաթ-Նովան դավթարը հանձնում է վրաց արքունի դիվանապետ Հովհաննես Պենտելենցին (Իովանէ Պենտելանտ), որը դավթարի 140-րդ էջում վրացերեն չքնաղ ձեռագրով և իր կնիքով հաստատում է, որ դավթարի բոլոր խաղերը պատկանում են Սայաթ-Նովայի գրչին:

Սայաթ-Նովայի գրական ժառանգության մյուս սկզբնաղբյուրը նրա կրտսեր որդու` Օհանի գրած մի ժողովածուն է, որը նա գրել է վրաց Թեյմուրազ արքայազնի պատվերով Ս. Պետերբուրգում 1823 թ.: Այդ ժողովածուի հայերեն բաժնում կան Սայաթ-Նովայից 8 խաղ, որոնք չկան նրա ինքնագիր դավթարում։

Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվում է Սայաթ-Նովայի գրչագրած «Նարեկը» և Սողոմոն Իմաստունի առակների և Երգ-Երգոցի գրչագրությունը :

«ՃաշաԿ/Taste»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 3185

Մեկնաբանություններ